Մարտահրավեր Փաշինյանի համար. ոսկու շուրջ վեճը՝ հայաստանյան հանրության բաժանման պատճառ․ BBC-ի անդրադարձը
Հոդվածում նշվում է, որ Ամուլսարի ոսկու հանքավայրերը պետք է հարյուրավոր միլիոն դոլարներ բերեին Հայաստանի բյուջե` հարկերի տեսքով: Սակայն «Լիդիան» ընկերության հավակնոտ նախագիծը, որը սկսել էր զարգանալ դեռեւս հին կառավարության օրոք, զանգվածային բողոքի ցույցերի պատճառ դարձավ՝ բնապահպանների և տեղի բնակիչների մասնակցությամբ. գրում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի խնդրին:
«Այս պահին խնդրի պարզ լուծում գոյություն չունի: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հայտնվել է երկընտրանքի առջև․ կա՛մ ներքին քաղաքական ճգնաժամ, կա՛մ խոշոր ներդրողի կորուստ»,- գրում է պարբերականը, ապա նշում, որ Հայաստանի նոր իշխանությունները մեկ տարուց ավելի քննարկում և ուսումնասիրում էին հանքավայրի շուրջ ծավալված խնդիրները։ «Երբ այս տարվա աշնանը Փաշինյանը որոշեց, որ հանքի շահագործման համար չկան խանգարող հանգամանքներ, արդեն ուշ էր․ բնակիչներն ու բնապահպանները փակել էին Ամուլսար տանող բոլոր ճանապարհները՝ իրենց շուրջ հավաքելով համախոհներին։
Խնդիրը բարդացնում է նաև միջազգային ճնշումը, քանի որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դիվանագետները աջակցում են «Լիդիան»-ին։
Հոդվածում նշվում է, որ «Լիլիան»-ից նշում են, որ պատրաստ են դատական գործընթացի մեջ մտնել Հայաստանի հետ․․․
BBC ռուսաստանյան ծառայությունը զրույցել է «Լիդիան»-ի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Սելերսի հետ։
«Այսպես շարունակվել չի կարող։ Եթե իշխանությունը չձեռնարկի քայլեր, ընկերությունը չի կարողանա ունենալ ֆինանսավորում և ստիպված կլինի կա՛մ վաճառել բիզնեսը, կա՛մ դիմել դատարան։ Մենք չենք ուզում դրանցից և որևէ մեկը։ Բայց մենք կարող ենք այլընտրանք չունենալ»,- ասել է նա։
Մյուս կողմից՝ ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ասել է, որ Հայաստանը պատրաստ է դեպքերի ցանկացած զարգացման»,- գրում է պարբերականը:
Արդյո՞ք արբիտրաժ հնարավոր է
Լիդիանն ունի բավականին բարդ կառուցվածք մի ընկերության համար, որը դեռ չի սկսել իր հիմնական գործունեությունը, այն է՝ ոսկու արտադրություն և վաճառք։ Բացի Ջերսիի գլխավոր գրասենյակից և Հայաստանյան մասնաճյուղից, այն ունի դուստր կազմակերպություններ՝ գրանցված ԱՄՆ-ում, Անգլիայում, Կանադայում ու Բրիտանական Վիրջինյան կղզիներում։
Կանադայում ու Անգլիայում մասնաճյուղերը գրանցվել են 2018թ․ օգոստոսին, մեկ օրվա տարբերությամբ՝ օգոստոսի 28-ին ու 29-ին։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Լիդիանն առաջին անգամ բարձրաձայնեց արբիտրաժային դատարան դիմելու պլանների մասին։
Երբ 2019թ․ մարտին կազմակեպությունը պաշտոնապես իրազեկեց Հայաստանի կառավարությանը, որ հայց է պատրաստում միջազգային արբիտրաժ դիմելու համար, դա արվեց հենց կանադական ու անգլիական մասնաճյուղերի անունից։
-Մեծ Բրիտանիայի երկկողմանի ներդրումային պայամանագրերը որպես կանոն չեն տարածվում բրիտանական համագործակցության այլ երկրների վրա, ինչպիսին է Ջերսին,- պատմում է լոնդոնյան Fountain Court Chambers-ի իրավաբան Ալեքսանդր Միլները։
BBC-ի հարցին, թե արդյոք մասնաճյուղերը հատուկ բացվել էին Հայաստանի հետ դատական գործի համար, Լիդիանի ժամանակավոր ղեկավար Էդվարդ Սելլերսը պատասխանել է, որ կան բազմաթիվ պատճառներ ընկերության համար՝ Լոնդոնի ու Տորոնտոյի ստորաբաժաումների ձեռնտու լինելու մասով, սակայն մանրամասներ տրամադրել չի կարող։
Double Bridge Law ընկերության գործընկեր ու միջազգային արբիտրաժային իրավունքի փորձագետ Սերգեյ Ուսոսկինի կարծիքով՝ վեճի սկսելուց հետո գրանցված իրավաբանական անձանց հայցը կունենա դժվարություններ։
Ուսոսկինը կարծում է, որ կորպորատիվ կառուցվածքի փոփոխությունը, որն ունի արբիտրաժ դիմելու դրդապատճառ, կարող է դասակարգվել որպես իրավունքի չարաշահում ու դառնա հայցի մերժման հիմք։
2018թ․ հունիսից Ջերմուկի բնակիչները փակել են հանքավայր տանող բոլոր ճանապարհները՝ լիովին կաթվածահար անելով Լիդիանի աշխատանքները։
«Լիդիան» ընկերության ղեկավար Սելլերսը BBC ռուսականա ծառայությանը պատմել է, որ իր անձնական կարծիքով գործողությունների հետևում կարող են կանգնած լինել ոչ թե տեղի բնակիչները, այլ կա՛մ միջազգային բնապահպանական ակտիվիստները, կա՛մ ոլորտային մրցակիցները։ Նման մեղադրանքներ վերջերս հնչեցրել է նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
BBC-ի հարցերին ի պատասխան՝ փորձագետներն ասում են, որ թեև մրցակիցները կարող էին որոշ չափով նպաստել շարժմանը, սակայն հիմնական շարժող ուժն են տեղի բնակիչներն ու հայտնի բնապահպանները։
Բնապահպաններին հատկապես անհագստացնում է ցիանիդի օգտագործումը։
Ցիանիդի օգտագործումն արգելված է Հունգարիայում, Գերմանիայում, Թուրքիայում ու Չեխիայում, ԱՄՆ մի շարք նահանգներում ու Արգենտինայի շրջաններում։
Տեղական բնակչության բողոքների պատճառով 2017թ․ Լիդիանը կորցրեց մեկ ներդրող՝ Միջազգային ֆինանսական կորպորցիան (այսուհետ՝ ՄՖԿ), որը մտնում է Միջազգային բանկի կառուցվածքի մեջ, ժամանակին ուներ ընկերության բաժնետոսմերի 15 տոկոսը։
Ջերմուկի բնակիչներն ու ակտիվիստները բողոք էին ներկայացրել Համաշխարհային բանկի օմբուդսմենին առ այն, որ հանքի ազդեցության գնահատման ժամանակ հաշվի են առնվել միայն բնապահպանական գործոնները, սակայն անտեսվել է, թե այն ինչպես կանդրադառնա առողջարանային քաղաքի զբոսաշրջային բիզնեսի վրա։
Ներքին քննությունը ապացուցեց այդ ենթադրությունները, ինչպես նաև Գնդևազի բնակիչների կարծիքը։ Մասնավորապես, 2007-2013թթ․ ՄՖԿ-ն Լիդիանից չի ստացել բավարար տեղեկատվություն բնապահպանական ու սոցիալական ռիսկերի մասին ու մասնագետներ չի ուղարկել Հայաստան ստուգումներ իրականացնելու համար։
Քննության ավարտից հետո ՄՖԿ-ն դուրս բերեց իր միջոցները նախագծից։
Կես միլիարդ կորուստ
Թեև Լիդիանը դեռ չի ստացել որևէ եկամուտ, նրա հիմնական բաժնետերերը մի քանի անգամ արդեն փոխվել են։ Այժմ կազմակերպության սեփականատեր են ներդրումային հիմնադրամներն ու անհատները, որոնցից ամենխոշորներն են "Resource Capital Fund"-ը (32%), "Orion Capital Management"-ը (11%) և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը (այսուհետ՝ ՎԶԵԲ)։
ՎԶԵԲ-ը հայտարարել է, որ նախագիծը համապատասխանում է միջազգային նորմերին, բանկի չափորոշիչներին ու ՀՀ օրենսդրությանը։ Բանկում սպասում են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության որոշմանը։
Մնացած բաժնետերերը՝ "Resource Capital Fund"-ն ու "Orion Capital Management"-ը, Սելլերսի խոսքերով, չեն բացահայտում, թե իրականում իրենց հետևում ով է կանգնած։
Սև PR
Լիդիանի նկատմամբ անվստահությունն առաջացնում են նաև սկանդալները, որոնք Վաշինգտոնում Վուդրո Վիլսոնի կենտրոնին կից գործող Քիսսինջերի ինստիտուտի գիտաշխատող Բրեդլի Ժարդինը բնութագրել է որպես «Կեղտոտ PR հնարքներ»։
2017թ․ հոկտեմբերին «Լիդիան»-ի մասնակցությամբ Երևանում նախատեսվում էր Ահարոն Ստիգսի ելույթը` հանքարդյունաբերության անվտանգ ու ժամանակակից պրակտիկաների մասին։ Միջացառման համար ընտրվել էր ամենհայտնի հարթակներից մեկը՝ Հայաստանի ամերիկյան համալսարանը, որն աջակցություն է ստանում ԱՄՆ կառավարությունից։ Սակայն որևէ տեղ չէր նշվում, որ Ստիգսն ամուսնացած է «Լիդիան»-ի փոխնախագահ ԲոբԿարրոյի դստեր հետ։
Բնապահպանների ու ակտիվիստների բողոքներից հետո միջոցառումը չեղարկվեց։
2018թ․ հունվարին ըներության ներկայացուցիչները Հայաստանի բնապահպանության նախարարի հետ հանդիպման են գնում Լարրի Բրեկենրիջի հետ, որին ներկայացնում են որպես «միջազգային անկախ փորձագետ»։ Սակայն Բրեկենրիջը "Global Resource Engineering" ընկերության գլխավոր ինժեներն է, ընկերություն, որին «Լիդիան»-ը պատվիրել է Ամուլսարին վերաբերող առնվազն 3 բնապահպանական հաշվետվություն։
Փորձություն Փաշինյանի համար
Բողոքն իր բնույթով ինչպես բնապահպանական, այնպես էլ՝ քաղաքական է։ Հայաստանում շատերը համոզված են, որ նախկին իշխանությունները հանքի շահագործման թույլտվությունը տվել են ինչ-որ կոռուպցիոն սխեմաների շրջանակներում։
Այն ակտիվիստներից շատերը, որոնք արձագանքեցին Փաշինյանի կոչին 2018թ․ ապրիլին ու դուրս եկան փողոց, դեմ են հանքի շահագործմանը։ Քիսինջերի ներկայացուցիչ Ժարդինը կարծում է, որ Ամուլսարը Փաշինյանի՝ որպես առաջադեմ քաղաքական գործչի ու հեղափախության ոգու մարմնավորման համար դարձել է փորձություն։
Փաշինյանը խոստովանել է, որ եթե հարցը որոշվեր հիմա, ինքը հավանություն չէր տա, սակյան արտոնագիրը տրամադրել են նախկինները, և կառավարությունը հայտնվել է փակուղում։
Առավել ևս, որ վարչապետը խոստացել է իրականացնել «տնտեսական հեղափոխություն», իսկ Լիդիանը խոստանում է, որ 11 տարվա շահագործման արդյունքում հանքը բյուջե կբերի ավելի քան 400 միլիոն ԱՄՆ դոլար հարկերի և այլ վճարումների տեսքով։
Միջազգային ճնշում
Ամուլսարի հավասարման ևս մեկ գործոն․ ԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի դեսպանատների աջակցությունը Լիդիանին։
«Ես երկար ժամանակ է՝ հետևում եմ ԱՄՆ քաղաքականությանը հետխորհրդային շրջանում, և ես ապշած էի այս հարցին վերաբերող հայտարարությունների անկեղծությամբ», - պատմում է ամերիկացի փորձագետ Ջոշուք Կուչերը, ով նաև Eurasianet պարբերականի Կովկասի բաժնի խմբագիրն է։
ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսն 2018թ․ հոկտեմբերի իր հրաժեշտի խոսքում հայտարարել է, որ դեպի Ամուլսար տանող ճանապարհների փակումը կարող է մեծապես փչացնել Հայաստանի գրավչությունը միջազգային ներդրողների համար։'
-Ես գիտեմ, որ վարչապետը ու իր ավագ խորհրդականները հասկանում են իմ մտահոգությունը ու փորձում են հավասարակշռել հակամարտող հետաքրքրություններն ու գտնել լուծում, - հայտարարել է Միլլսը,- Ես իրենց կոչ եմ անում անել այն ու այնպես, որ ապահովվի խնդրի ապագա լուծումը օրենքի շրջանակում։
Ջոշուա Կուչերը կարծում է, որ ԱՄՆ դեսպանի հանրային ելույթները սովորականից կոշտ էին՝ ի համեմատություն նրա, թե ինչ է ընդունված ասել նման իրավիճակներում։ Ամուլսարի շահագործման բողոքի ակցիաների հենց սկզբից ԱՄՆ դեսպանատունը բոլոր կողմերին կոչ էր անում զերծ մնալ բռնությունից ու ձգտել հարցի լուծմանը օրենքի շրջանակներում;
-Մենք հույս ունենք, որ Հայաստանի կառավարությունն ու Լիդիանը կուսումնասիրեն կարգավորման բոլոր հնարավոր տարբերակները, որոնք կլինեն բոլորի համար ընդունելի, ընկերական ու շուտափույթ, - BBC հարցմանը պատասխանել է Երևանում ԱՄՆ դեսպանատան մամուլի քարտուղարը։
Այն աջակցության մասին, որը Մեծ Բրիտանիան ցույց է տալիս ընկերությանը, փաստում են դիվանագիտական փաստաթղթերը։
Հայաստանում բրիտանացի դիվանագետների ու «Լիդիան»-ի ղեկավարության նամակագրությունից պարզ է դառնում, որ ընկերության ղեկավարությունը երկար տարիներ սերտ շփումներ է ունեցել դեսպանատան հետ, կազմակերպել համատեղ դասախոսություններ, սեմինարներ ու անգամ թագուհու ծննդյան տոնակատարություններ։
Փաստաթղթերը հրապարակել է "OpenDemocracy"-ն, որը փաստաթղթերի հետ ծանոթանալու իրավունք է ստացել Մեծ Բրիտանիայի «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի շրջանակներում։
-Բրիտանական դեսպանատունն աջակցում է բրիտանական ընկերություններին զարգացնել բիզնես ամբողջ աշխարհում։ Երևանում բրիտանական դեսպանատունը համագործակցում է բրիտանական ընկերությունների հետ, որոնք գործում են հայկական շուկայում։ Մենք հարգում ենք Հայաստանի կառավարության որոշումը, այն է՝ ստանալ սեփական երաշխիքներ Ամուլսարի շահագործման վերաբերյալ,- հայտնել է Մեծ Բրիտանիայի դեսպանատունը՝ ի պատասխան BBC հարցմանը։
Անհամաձայնություններ կառավարության ներսում
BBC-ի հետ զրույցում Հայաստանի կառավարության ու ԱԺ ներկայացուցիչները պատմել են, որ Ամուլսարի մասին որոշման կայացումը առաջացրել է ներքին վեճեր նոր իշխանության շրջանակում։ Այդ վեճերը հանգեցրել են լուրջ անհամաձայնությունների։
Հանքի շահագործման դեմ հանդես եկող խորհրդարականների մի խումբ այդ հարցը բարձրացրել է Փաշինյանի հետ իշխող «Իմ քայլը» խմբակցության փակ հանդիպումների ժամանակ։
Խմբակցությունում ընդունված է վիճել փակ դռների ետևում, սակայն կառավարության հետ անհամաձայնությունը հասարակայնորեն արտահայտելը չի խրախուսվում։ Խմբակցության քվեարկություններն էլ են միաձայն։
Սթափություն՝ «էյֆորիայից» հետո
Ըստ «Լիդիան»-ի վերջին գնահատականների, եթե ճանապարհները բացվեն, գարնանը, երբ ձյունը կհալվի, ընկերությունը կկարողանա վերսկսել հանքի շինարարական աշխատանքները, իսկ առաջին ոսկին կստանա 2020թ․ վերջին կամ 2021թ․ սկզբին։
Դրա համար անհրաժեշտ կլինի լրացուցիչ 150 միլիոն ներդրում ու մոտ 25 միլին շրջանառու կապիտալ։
Ընկերության ղեկավար Սելլերսը կարծում է, որ, եթե Լիդիանը չկարողանա շարունակել աշխատանքները, ապա Հայաստանի վարկանիշը միջազգային ներդրողների շրջանակում լրջորեն կընկնի։
Վարչապետն ու իր տեղակալները կիսում են այդ մտահոգությունները, և հանրային ելույթների ժամանակ հղում են կատարում միջազգային արբիտրաժի վտանգին ու միջազգային ներդրողներին վանելու վախին։
Մինչդեռ Ջերմուկի բնակիչները շարունակում են փակ պահել ճանապարհները՝ հակառակ վարչապետի խնդրանքին։
BBC-ի հարցմանը, թե արդյո՞ք հնարավոր է հարցի ուժային լուծում, Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարը պատասխանել է, որ կառավարությունը կգործի սահմանադրությանը, օրենսդրությանը համապատասխան ու հաշվի առնելով բոլոր միջազգային պարտավորությունները։
«Ինչպիսի ելք էլ ունենա այդ վեճը, Ամուլսարի բարոյական երկընտրանքը կսթափեցնի հետհեղափոխական էյֆորիայից»․ կարծում է Քիսսինջերի ինստիտուտի աշխատակից Ժարդինը։
«Լիդիան»-ը հիմնադրվել է 2000-ականների կեսերին՝ նպատակ ունենալով շահագործել ոսկու հանքեր Թուրքիայում, Բալկաններուն ու Հարավային Կովկասում, սակայն Ամուլսարը մնացել է իր միակ գործող նախագիծը։ Ընկերությունը պնդում է, որ հանքի վրա արդեն ծախսել էն 400 միլիոն ԱՄՆ դոլարից ավել գումար, պարտքերը գերազանցում են 360 միլիոն ԱՄՆ դոլարը։
Նյութի սկզբնաղբյուրը՝ https://www.bbc.com/russian/features-50482047?fbc...