Հռոմի պապը դատապարտել է կանանց և երեխաների շահագործումը Թաիլանդում
«Ես կարծում եմ, որ մեր ժամանակներում չափից ավելի շատ կանայք և երեխաներ են շահագործման, դատափետման, բռնության և դաժան վերաբերմունքի զոհ դառնում»,- հայտարարել է Հռոմի պապը՝ ելույթ ունենալով Թաիլանդի վարչապետի գրասենյակում:
Հռոմի պապը պատմել է նաև փախստականների ճակատագրի մասին, որոնք ողբերգական կյանք են ապրում և բազմաթիվ զրկանքներ կրում:
Պարբերականը նշում է, որ մոտ 100 հազար փախստական Մյանմաից 1980 թ. ի վեր ապրում է սահմանին գտնվող ինը ճամբարներում: Շատ փախստականներ մադկանց առևտրի զոհ են: Ավելին, նման զոհերի թիվը, փրկված Թաիլանդում, հարաբերականորեն մեծ է:
Սպասվում է, որ Թաիլանդից հետո Ֆրանցիսկոս պապը կուղևորվի Ճապոնիա, ուր կայցելի Հիրոսիմա և Նագասակի քաղաքները՝ այն երկու քաղաքակները, որոնք 1945 թ. ենթարկվել են միջուկային ռմբակոծման:
Թաիլանդում, ի դեպ, կաթոլիկների թիվը կազմում է 380 հազար բնակչից քիչ ավելի 65 մլն ընդհանուր բնակչության պարագայում: