Հայերեն   English   Русский  

Այսօր Հանրապետության լեռնային և նախալեռնային գոտիներում սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով


  
դիտումներ: 525

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունից տեղեկացնում են, որ Հանրապետության տարածքում նոյեմբերի 22-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-27-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 8-10, մնացած շրջաններում՝ 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի նոյեմբերի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 19.60C (1995 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -9.90C (2001 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 4.70C





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: