Գերմանական Trio 3D-ն իր երևանյան համերգը կնվիրի Ռոբերտ Ամիրխանյանի հոբելյանին
իր երևանյան համերգը կնվիրի Ռոբերտ Ամիրխանյանի 80-ամյակին: Համերգը կանցկացվի նոյեմբերի 24-ին, ժամը 19:30Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Համերգի ընթացքում ելույթ կունենան երեք եղբայրներ, երեք երաժիշտներ Ադաքս Դորսամը (կիթառ), Մաթիաս Դորսամը(կլարնետ, բաս կլարնետ)և Ֆրանս Յուրգեն Դորսամը(ֆագոտ):
Ադաքսը՝ ռոքերէ, Մաթիասը՝ ջազմեն, Ֆրանց Յուրգենը՝դասական երաժիշտ: Նրանք կատարում են սեփական ստեղծագործությունների, փոփ երգերի և դասական մեղեդիների զարմանալի խառնուրդ, որոնք կախարդականկերպով շաղկապված են և մատուցվում են յուրահատուկ հնչողությամբ:
Երեք երաժիշտներն ուսանել են գերմանական լավագույն կոնսերվատորիաներում, բազմիցս հանդես են գալիս համերգներով: