Լևոն Արոնյանը 3-5-րդ հորիզոնականներում է
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց ամերիկացի Ուեսլի Սոյի, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու և պարտության մատնեց հնդիկ Գուջրատի Վիդիտին։
Արոնյանը 18 հնարավորից վաստակել է 9 միավոր և հոլանդացի Անիշ Գիրիի և Ուեսլի Սոյի հետ բաժանում է 3-5-րդ տեղերը։
Առաջատարը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է՝ 15 միավոր, ամերիկացի Հիկարու Նակամուրան ունի 11 միավոր։
Նոյեմբերի 25-ին կանցկացնի կայծակնային խաղի 9 պարտիա, նոյեմբերի 26-ին ևս 9 պարտիայով կավարտվի մրցաշարը, որի հաղթողը հայտնի կդառնա արագ և կայծակնային խաղի արդյունքների հանրագումարում։
Tata Steel Chess India-ն Grand Chess Tour-ի նախավերջին փուլն է։
Լևոն Արոնյանը հաղթանակով էր ավարտվել Grand Chess Tour-ի Superbet Rapid & Blitz մրցաշարը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։
Grand Chess Tour-ի եզրափակիչը կմեկնարկի դեկտեմբերի 2-ին Լոնդոնում։