Հայերեն   English   Русский  

Առաջիկա օրերին ջերմաստիճանն ամենուրեք կբարձրանա 8-10 աստիճանով. Գագիկ Սուրենյան


  
դիտումներ: 416

Առաջիկա օրերին հարավ-արևմուտքից սպասում ենք արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Նա մասնավորապես, հավելել է. «Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-ի գիշերը ամենուրեք կբարձրանա 8-10, 26-30-ին՝ ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով:

Նոյեմբերի 27-ից սկսած հանրապետության հովտային և նախալեռնային գոտում օդի ջերմաստիճանը դառնում է դրական, 0-ից բարձր։ Օրինակ եթե Առաջիկա գիշերը Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը կանխատեսվում է -5․․․-8 աստիճան ցուրտ, ապա արդեն նոյեմբերի 28-ի գիշերը ջերմաստիճանը կտատանվի +2․․․+4 աստիճան տաքության սահմաններում։ Տեղումներ կանխատեսվում է միայն նոյեմբերի 28-ին, հատկապես լուսադեմին։ Մնացած օրերեին հանրապետությունում գերակշռելու է փոփոխական ամպամածությամբ առանց տեղումների եղանակ»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: