Հայերեն   English   Русский  

ՀՀ ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել երրորդ երկրների հետ հարաբերությունների մասին ԵՏՄ պայմանագրի նախագծին


  
դիտումներ: 308

Հիմնական փաստաթուղթը ենթադրում է, որ ԵՏՄ-ն իրավունք ունի համաձայնագրեր կնքել տարբեր պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ իր շահերից ելնելով, եւ այդ գործընթացը արդեն ընթանում է, քանի որ նման համաձայնագրեր կնքվել են Սինգապուրի, Վիետնամի, Իրանի հետ։ Այս մասին խորհրդարանի Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նիստում, «Եվրասիական տնտեսական պայմանագրերի մասին երրորդ երկրների, միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ համաձայնագրերի» վավերացման վերաբերյալ օրինագծի քննարկման ընթացքում, նոյեմբերի 25-ին ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ ներկայացված համաձայնագիրը նախատեսում է նաեւ ցանկացած միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելը, դադարեցումը, դրան միանալը, սառեցումը եւ խզումը։ Փոխնախարարը նշեց, որ մինչ օրս բոլոր պայմանագրերը ստորագրվել են առանց համապատասխան կարգի առկայության։ «Բայց դա բնավ չի նշանակում, թե նման իրավազորություն մինչեւ հիմա չի եղել։ Հիմնական պայմանագիրը մեզ նման հնարավորություն տվել է։ Փաստը, որ համաձայնագիրը ստորագրվում է ուշացումով, նույնպես պլյուս է, քանի որ մենք արդեն փորձ ունենք։ Այն շրջանում, երբ բանակցություններ էին վարվում Վիետնամի, Իրանի եւ այլ երկրների հետ, մշտապես առաջ էին գալիս հարցեր։ Եվ այդ հարցերի հետ կապված հանգամանքները արտացոլված են համաձայնագրում»,- պարզաբանել է Քոչարյանը։

Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման խորհրդարանական մշտական հանձնաժողովը հավանություն է տվել օրինագծին։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: