Ադրբեջանի հասարակությունը պետք է ընդունի,որ Արցախը գոյություն ունի, և դա Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքն է
Դավիթ Բաբայան,ֆբ գրառում
սակայն, ոչ թե պետք է ների, այլ պարզապես ընդունի, որ Արցախը գոյություն ունի, և դա Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքն է ։
Այդ քայլերին հասնելու համար պետք է կոտրվեն կարծրատիպերը, որոնք առաջացել են ադրբեջանական քարոզչության հետևանքով։
Այդ կարծրատիպերը կոտրվում են, եթե կա ինչ-որ շփում կողմերի միջև, ու նմանատիպ այցելությունները կարող են իրենց դերակատարությունն ունենալ։ Չնայած, ինքս մի փոքր լավատես չեմ, քանի որ նախկինում էլ ադրբեջանական լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել են #Արցախ, սակայն վերադառնալով Ադրբեջան՝ խեղաթյուրել են այստեղից վերցրած ամբողջ տեղեկությունները։
Չեմ կարծում, որ մեկ-երկու այդպիսի շփումները կարող են ինչ-որ արմատական բան փոխել, բայց համարում եմ, որ կարելի է դիտարկել ժողովուրդների միջև կարծրատիպերը կոտրելուն ուղղված քայլ ու հետևել ապագայի զարգացումներին։