Նույնիսկ եթե գործող նախագահին մնացել է ծառայության մեկ օր, նա պետք է լիակատար անաչառություն ցուցաբերի
Դավիթ Բաբայան,ֆբ գրառում
որ մեր ուժերը, այն հարգանք ու պատիվը, որ մեր կուսակցության անդամները վայելում են հասարակության լայն խավերի շրջանում, թույլ են տալիս առանձին գնալ ընտրությունների։ Մենք որևէ մեկի թշնամին չենք, բայց որևէ մեկի կցորդն էլ չենք լինելու երբևէ՝ և՛ որպես անհատներ, և՛ որպես քաղաքական ուժ։ Աշխատել ենք մեր պետության համար, աշխատել ենք պարկեշտ ձևով, որևէ չարաշահում չենք կատարել, որևէ հանցագործություն չենք կատարել, չենք ստանձնել այս կամ այն պատասխանատու պաշտոնը՝ եթե համապատասխան որակներ չենք ունեցել։ Այդ ամենը մեզ դարձնում է այնպիսին, ինչպիսին որ կանք՝ ո՛չ թշնամի ենք որևէ մեկին, ոչ էլ կցորդ։ Հետևաբար մենք մտել ենք քաղաքական դաշտ ու ունենք հստակ նպատակ՝ մեր երկրում դառնալու ազդեցիկ քաղաքական ուժերից մեկը։ Տվյալ դեպքում 100 տոկոսով որոշված է, որ մենք մասնակցելու ենք խորհրդարանական ընտրություններին, իսկ նախագահականը դեռևս քննարկման փուլում է, տեսնենք, թե ինչ ձևաչափով ենք մասնակցելու։ Իհարկե, հանրությանն այդ մասին տեղյակ կպահենք։
Ժամանակը ցույց կտա՝ արդյոք կլինի՞ երկրորդ փուլ, թե՞ ոչ։ Բայց ես ճիշտ չէի համարի «իշխանական» ձևակերպումը, ո՞վ է իշխանական. իշխանությունը գնում է։
Այս կամ այն գործչի կենսագրականը պետք է նայենք։ Հիմա իմ կենսագրությունում էլ կա՝ ես արտգործնախարարությունում եմ աշխատել, նաև՝ նախագահականում, դասավանդում եմ՝ հիմա ի՞նչ, ես իշխանակա՞ն թեկնածու եմ, ես ժողովրդի մի մասնիկն եմ, ծառայել եմ իմ ժողովրդին, չեմ եղել որևէ մեկի կցորդը, ինձ չեն բերել դրել այս կամ այն պաշտոնի, որովհետև ինչ-որ մեկի բարեկամն եմ։ Ես գիտությունների դոկտոր եմ, երեք համալսարան եմ ավարտել, բա որտե՞ղ պետք է աշխատեի, պետք է իմ ժողովրդին ծառայեի։ Նման ձևակերպումը ոչ միայն վիրավորական է, այլև ճիշտ չէ։
Նույնիսկ եթե գործող նախագահին մնացել է ծառայության մեկ օր, նա պետք է լիակատար անաչառություն ցուցաբերի։ Ինքը, որպես երկրի նախագահ, նույնիսկ եթե մեկ րոպե է մնացել՝ պետք է լինի Սահմանադրության, բաց ու թափանցիկ ընտրությունների երաշխավորը։ Ի՞նչ է նշանակում՝ նա հայտարարի, թե ում է սատարելու։ Միգուցե հոգում կամ ընտրախցիկի մեջ նա ինչ-որ մեկին ընտրի, դա բնական է, բայց հայտարարել կամ կանգնել այս կամ այն թեկնածուի կողքը՝ Սահմանադրության կոպիտ խախտում է։ Սա իմ անձնական դիրքորոշումն է. որպես նախագահ՝ պետք է անաչառ լինի, որպես մարդ՝ կարող է ունենալ իր թեկնածուն, բայց դա պետք է լինի գաղտնի քվեարկություն։