Հայաստանը փորձում է փոխառել նորմեր, որոնք Եվրոպան վաղուց սխալ է համարում. Լարիսա Ալավերդյան
դիտումներ: 340
Նրա խոսքով՝ Հայաստանը գտնվում է հետտոտալիտարիզմի փուլում, եւ միաժամանակ ձգտում է պոտսմոդեռնիզմի, որը Եվրոպայում ճգնաժամ է ապրում։
«Չկա միասնական, ունիվերսալ մոդել, որը կարելի է կիրառել բոլոր հասարակությունների նկատմամբ։ Միշտ կարևոր է հաշվի առնել պետությունների իրողությունները, որտեղ կիառվում են բարեփոխումների այս կամ այն մոդելները, և հասարակության՝ փոփոխությունների պատրաստակամությունը։ Կարեւոր է նաև աշխատել քաղաքական մշակույթի բարձրացման ուղղությամբ, այլապես մենք ոչ միայն չենք լուծի խնդիրները, այլև նորերը կստեղծենք»,-ասել է նա։