Համալսարանական բժիշկները հերթական բարդ վիրահատությամբ փրկել են զինվորի կյանքը
դիտումներ: 357
Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար Արտավազդ Սահակյանի խոսքով՝ զինվորն ունեցել է աջ ազդրի, որովայնի և կրծքավանդակի հրազենային ծանր վիրավորում, որի արդյունքում ստացել է ներքին օրգանների լուրջ վնասվածքներ։
«Ուրոլոգների հետ համատեղ կատարել ենք բարդ վիրահատություն՝ վերականգնել ենք վնասված բոլոր օրգանները»,- ասաց պլաստիկ վիրաբույժը՝ վստահեցնելով, որ զինվորի վիճակը գնահատվում է լավ, և հրաշքով փրկված երիտասարդն ապագայում առողջական խնդիրներ չի ունենա: