Հայերեն   English   Русский  

ՀՀ վարչապետի այցը Իտալիայի հանրապետություն կրել է զբոսաշրջային բնույթ. Արթուր Ղազինյան


Արթուր Ղազինյան,ֆբ գրառումֆ


  
դիտումներ: 458

Մեկ Հայաստան կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ վարչապետի այցը Իտալիայի հանրապետություն կրել է զբոսաշրջային բնույթ:

Եթե հիշում եք, նոյեմբերի 21-ին «Մեկ Հայաստան» կուսակցության անունից հարցում էինք ուղարկել ՀՀ կառավարություն, խնդրելով պատասխանել ՀՀ վարչապետի Իտալիայի հանրապետություն կատարած այցի հետ կապված մի քանի հարցերի:

Նոյեմբերի 27-ին ստացել ենք պատասխան առ այն, որ առաջ քաշված հարցերին պատասխանելու համար ՀՀ կառավարությունը խնդրում է լրացուցիչ 30 օր ժամանակ, այսինքն պատասխանը կարելի է ակնկալել դեկտեմբերի 27-ին:

Փաստորեն, մեր կառավարությունում չգիտեն, թե ինչպիսի արդյունքներ է արձանագրել այս պատկառելի կազմով իրականացված այցելությունը և որքան գումար է ծախսվել ՀՀ պետական բյուջեից այն կազմակերպելու համար:

Հարկ է նշել, որ վարչապետի Իտալիայի հանրապետություն կատարած այցի ընթացքում բացի արարողակարգային հանդիպումներից չի ստորագրվել ոչ մի միջպետական համաձայնագիր, և հանրությանը տրամադրված տեղեկատվությամբ, ձեռք չեն բերվել ոչ մի շոշափելի պայմանավորվածություններ:

Հետևաբար, բոլոր հիմքերն ունենք հայտարարելու, որ այս պաշտոնական այցը կրել է ծանոթակցական և զբոսաշրջային բնույթ, այն կարելի է համարել ամբողջովին տապալված, իսկ պետական բյուջեից այս այցելության համար ծախսված միջոցները` աննպատակ և վատնված:

Այցի ֆինանսական բաղադրիչի պարզաբանման նպատակով այսօր կներկայացնենք առավել կոնկրետ հարցում, պարզելու համար թե ՀՀ հարկատուների միջոցների հաշվին որքան գումար է ծախսվել այս տուրիստական շրջագայությունը կազմակերպելու համար:

Վերջում հավելենք, որ.
«Հայաստանն իմ տունն է,
Ժողովուրդն իմ ընտանիքը,
ՀՀ բյուջեն իմ ընտանեկան բյուջեն է, ինչպես կուզեմ, այնպես էլ կծախսեմ»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: