Հայերեն   English   Русский  

Միացյալ Նահանգները կվերականգնի 105 մլն դոլարի ռազմական օգնությունը Լիբանանին


  
դիտումներ: 500

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշում է ընդունել վերականգնել 105 մլն դոլարի հատկացումը Լիբանանի կառավարությանը անվտանգության կարիքների համար: Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:

Մինչ այս՝ նոյեմեբրի 1-ին, գործակալությունը տեղեկացրել էր, որ Սպիտակ տունը դադարեցրել է ռազմական օգնությունը Լիբանանին: Ըստ այդ տվյալների՝ Պետդեպարտամենտը ծանուցել էր Կոնգրեսին տվյալ որոշման մասին՝ առանց նշելու պատճառները: Ինչպես տեղեկացրել են գործակալությանը իրազեկ աղբյուրները, նման քայլը կարող էր պայմանավորված լինել Լիբանանում տեղի ունեցող բողոքի ցույցերի հանգամանքով:

Հոկտեմբերի 17-ին սկսված զանգվածային ընդվզումները Լիբանանում հանգեցրին հոկտեմբերի 29-ին կոալիցիոն կառավարության հրաժարականին վարչապետ Սաադ Հարիրիի գլխավորությամբ: Նոյեմբերի 19-ին ցուցարարները խափանեցին Բեյրութի կենտրոնում խորհրդարանի նիստը: Այժմ ցուցարարները փորձում են հասնել անցումային կառավարության ստեղծմանը, որը կպատրաստի և կանցկացնի երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: