Մոսկվան և Բաքուն փոխզիջման հնարավորություն են տեսնում ԼՂ կարգավորման հարցում. Լավրով
դիտումներ: 402
«Մենք ունենք ըմբռնում, որ գոյություն ունեն փոխզիջման հասնելու հնարավորություններ: Գործը դյուրին չԷ: Այդ հակամարտությունը առավել երկարատեւներից մեկն Է ԱՊՀ տարածքում»,-նշել Է ՌԴ ԱԳ նախարարը: «Այսօրվա եւ երեկվա շփումները մեզ թույլ տվեցին ավելի լավ հասկանալ՝ ինչպես ջանալ առաջ շարժվել: Հուսով եմ, որ արդյունքներ կլինեն»,-ասել է Լավրովը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դեկտեմբերի 2-ին Լավրովի հետ կայացած հանդիպմանը հայտարարել Է, որ ադրբեջանական կողմն առաջընթաց չի տեսնում Լեռնային Ղանրաբաղի շուրջ իրադրության կարգավորման հարցում, բայց ակնկալում Է, որ Ռուսաստանը կշարունակի ակտիվորեն մասնակցել հակամարտության լուծմանը: