Ֆինլանդիայի վարչապետը հրաժարական տվեց
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ համագործակցության համար այս ամիսների ընթացքում, երբ ես վարչապետ էի»,- ասել է Ռիննեն Նիինիստեի հետ հանդիպման ժամանակ:
Երկրի ղեկավարն ի պատասխան խնդրել է կատարել ժամանակավոր կառավարության աշխատանքը:
Ըստ տեղի ԶԼՄ-ների տեղեկությունների՝ Ֆինլանդիայի Պետական խորհրդի հաջորդ ղեկավարը կարող է դառնալ տրանսպորտի և հաղորդակցության նախարար Սաննա Մարինը:
Ֆինլանդիայի ներկայիս կառավարությունը նշանակվել է հունիսի 6-ին՝ խորհրդարանական ընտրություններից հետո:
Ռիննեի հրաժարականը կապում են փոստատարների գործադուլի հետ, որը ձգվեց նոյեմբերի 11-27-ը: Աշխատողները դժգոհ են փոստային կազմակերպության մի իրավաբանական անձից մյուսին փոխադրվելուց, ինչպես նաև դրա հետևանքով ուրիշ արհմիություն փոխադրվելուց և աշխատավարձի փոփոխությունից:
Իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ընդդիմախոսները մեղադրել են նրան անգործության մեջ հանրահավաքները կանխելու խնդրում: