Կառավարության 5-ամյա ծրագրով նախատեսված է, որ մինչեւ 2023 թվականը Հայաստանի մանկապարտեզ չունեցող գյուղերի 70 տոկոսը պետք է ունենա մանկապարտեզ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Արարատի մարզի Սիս գյուղում լրագրողների հետ զրույցում նշեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Արարատի մարզի Սիս գյուղում նոր մանկապարտեզի կառուցմանը:
«Սիսում մանկապարտեզը նոր մոդել է, տիպային է, որը թույլ կտա հասկանալ, գնում ենք այս ճանապարհով, թե շարունակում ենք ավանդական բետոնե եւ քարե շենքերով»,-ասաց նա՝ հավելելով, որ կոնկրետ այս մանկապարտեզի կառուցումը ամբողջությամբ կատարվել է բարերարի միջոցներով: