Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆինլանդիայի խորհրդարանի իր գործընկերոջը
դիտումներ: 627
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը: Երկու երկրների օրենսդիր մարմինների կրթության և մշակույթի պատասխանատուները քննարկել են հանձնաժողովների հարաբերությունների սերտացմանը, համատեղ ծրագրերի իրականացմանն ու փորձի փոխանակմանն առնչվող մի շարք հարցեր: Հանձնաժողովների նախագահները պայմանավորվել են նաև եկող տարի ԱԺ մշտական հանձնաժողովի փորձագետներին գործուղել Հելսինկի` ֆիննական փորձը Հայաստանի Ազգային ժողովում տեղայնացնելու նպատակով: Հանդիպմանը հետևել են քննարկումներ Էդուսկունտայի այլ պատգամավորների հետ: