Ուսանողը լուծել է ֆիզիկայի 100-ամյա գլուխկոտրուկը
Ֆիզիկոսները չէին կարողանում հասկանալ, թե ինչու օդի պղպջակը հեղուկով խողովակում վեր չի բարձրանաում, ինչպես տեղի է ունենում հանքային ջրով շիշը բացելիս:
Երիտասարդը պարզել է, որ պղպջակը բարձրանում է, բայց այնքան դանդաղ, որ այդ շարժումը հնարավոր չէ տեսնել անզեն աչքով: Նա հասկացել է, որ օդի շարժմանը խանգարում է պղպջակի և հեղուկի միջև եղած գերբարակ շերտը: Այդ թաղանթի հաստությունը կազմում է միլիոներորդ միլիմետր:
Դա բացահայտելու համար նա լույս է ուղղել խողովակի պղպջակի վրա և վերլուծել է խողովակի ներքին մակերեսից անդրադարձվող լույսի և պղպջակի մակերեսից անդրադարձվող լույսի ինտերֆերենցիան (ինտենսիվության վերաբաշխումը):
Դաուադին կարծում է, որ իր գիտական աշխատանքի արդյունքները կարելի է կիրառել հետագայում այն երևույթներն ուսումնասիրելիս, որոնք ի հայտ են գալիս նանոդիապազոնում հեղուկների շարժման ժամանակ: