Հայկական զարդանախշերով ասեղնագործության և փայտագործության ցուցահանդես` Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում
Ծրագրի նպատակն է նպաստել հաշմանդամություն ունեցող երիտասարդների գործնական ուսուցմանը և ոչ նյութական մշակութային ժառանգությանը ծանոթանալու միջոցով` ազատ ժամանցի և սոցիալականացման կազմակերպմանը:
Ծրագրի մասնակից 15 երիտասարդներ գիտելիքներ են ձեռք բերել ասեղնագործության և փայտի գեղարվեստական փորագրության արվեստի մասին, սովորել են ասեղնագործության և փորագրության տարբեր տեսակների միջոցով պատրաստել և ձևավորել դեկորատիվ-կիրառական առարկաներ:
«Հայկական զարդանախշերով ասեղնագործության և փայտագործության դասընթաց» ծրագիրը շարունակությունն է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախաձեռնությամբ իրականացված «Կավի արհեստանոց հաշմանդամություն ունեցող անձանց համար» (2017 թ.) և «Զարդատառերով փայտե իրերի պատրաստման արհեստանոց՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար» (2018 թ.) ծրագրերի:
Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին` ժամը 12:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում:
Ցուցահանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 25-ը: