Հայերեն   English   Русский  

Օդեսայում քոլեջի հրդեհից հետո 14 մարդու ճակատագիրը մնում է անհայտ


  
դիտումներ: 871

Ուկրաինայի Օդեսա քաղաքի քոլեջում բռնկված հրդեհի հետևանքով տուժածների թիվը հասել է 30-ի, 14 մարդու ճակատագիրը մնում է անհայտ: Այդ մասին հաղորդում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետծառայությանը:

Արտակարգ իրավիճակի վերացման միջոցառումները, կապված Օդեսայի տնտեսագիտական քոլեջի շենքի հրդեհի հետ, շարունակվում են: Փրկարարների ստորաբաժանումները ուղղված են կոնստրուկցիաների անջատմանը և անհետ կորածների որոնմանը: Իրավապահ մարմինների աշխատակիցները փորձում են ճշտել 14 հոգու գտնվելու հավանական վայրը, որոնք այժմ համարվում են անհետ կորած: 30 մարդ բժիշկների հսկողության տակ է, առնվազն երկու հոգու վիճակը գնահատվում է ծայրահեղ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: