Բրիտանիայում շունը փրկել է տիրուհու կյանքը
Կինն ընկել է իր տանը աստիճաններից և չի կարողացել ինքնուրույն վեր կենալ, անգամ շարժվել: Եվ 36-ամյա բրիտանուհին հրաման է տվել իր շանը՝ Բենթլիին իր մոտ բերել դստերը, որն այդ պահին ականջակալներով մուլտֆիլմ էր նայում և չէր լսում մոր կանչերը:
Լաբրադորն անմիջապես վազում է աղջկա սենյակ, հանում նրա ականջակալները և գիշերազգեստից քաշելով տանում է մոր մոտ: Այնուհետև գտնում է բջջային հեռախոսը, որով 6-ամյա աղջիկը զանգում է փրկարար ծառայություն: Շունը չի հեռանում տիրուհուց մինչև բուժաշխատողների գալը:
Կնոջը հիվանդանոց են տանում մեջքի և ողնաշարի վնասվածքներով:
Ինչպես խոստովանել է կինը, ինքը վաղուց էր լաբրադորին սովորեցրել գարեջուր բերել սառնարանից և բջջային հեռախոսը: