Օր 50-րդ. բողոքարարները ճանապարհներ և դպրոցներ փակեցին
Այս մասին գրում է «ՌԱԿ մամուլը»:
Ուշադրություն չդարձնելով ծանր անձրևին և կլիմայական ծանր պայմաններին՝ ցուցարարները հավաքվեցին Սայդայում և փակեցին դպրոցները: Նույնը պատահեց Տրիպոլիում, որտեղ ցուցարարները փակեցին մի շարք կարևոր ճանապարհներ՝ խափանելով քաղաքում փոխադրությունը: Տրիպոլիում էլ շատ դպրոցներ փակ մնացին, նաև փակվեցին առևտրական հաստատություններ:
Արևելյան Բեքաայում նույնպես ցույցեր կատարվեցին, ցուցարարները անիվներ այրեցին:
Բեյրութում մի գիշեր առաջ փակված ճանապարհները մի կերպ բացվեցին առավոտյան ժամերին բանակի և ներքին ապահովության ուժերի միջամտությամբ:
Ցույցերի այս վերջին ալիքը սկիզբ առավ, երբ նախագահ Աունը ճշտեց երեսփոխանական խորհրդակցությունների թվականը, մինչդեռ լուրեր կան, որ հաջորդ կառավարությունը չպիտի կազմվի ըստ հեղափոխականների պահանջների: