Հայերեն   English   Русский  

74-ամյա Եվգենի Պետրոսյանն ամուսնացել է իր 30-ամյա օգնականի հետ


  
դիտումներ: 414

Հումորիստ Եվգենի Պետրոսյանն ամուսնացել Է իր 30-ամյա օգնական Տատյանա Բրուխունովայի հետ: Այդ մասին, վկայակոչելով զույգին ծանոթ աղբյուրի, հայտնել Է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն: Աղբյուրի տվյալներով՝ Պետրոսյանը եւ Բրուխունովան ամուսնացել են 2019 թվականի դեկտեմբերի սկզբին:

74-ամյա արտիստի համար այն դարձել Է հինգերորդը: Երեք օր առաջ հումորիստի կինը սպիտակ ծաղկեփնջի լուսանկար Էր հրապարակել Instagram-ում, եւ մեկնաբաններից շատերն այդ ժամանակ ենթադրեցին, որ դրանք հարսանեկան ծաղիկներ են: Հավանաբար, ձմռան առաջին հանգստյան օրերին անցկացված ընտանեկան հանդիսությունը նվիրված Է եղել հենց այդ իրադարձությանը: Բրուխունովան աշխատում Էր հումորիստի նախկին կնոջ՝ Ելենա Ստեպանենկոյի կայքի ադմինիստրատոր: Այնուհետեւ նա զբաղվել Է ցանցում Պետրոսյանի էջով, իսկ ավելի ուշ դարձել նրա օգնականը եւ տնօրենը: 2018 թվականի նոյեմբերին Պետրոսյանը բաժանվել Էր Ստեպանենկոյից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: