Ովքեր են հաղթել մարզերի ՏԻՄ ընտրություններին
Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքում հաղթել է ԲՀԿ-ական, համայնքի նախկին ղեկավար Նորայր Մելքոնյանը` 295 ձայնով, իսկ մյուս թեկնածուն` անկուսակցական Աշոտ Մուշեղյանը նրանից հետ է մնացել ընդամենը 38 ձայնով:
Գեղարքունիքի Զովաբեր համայնքում հաղթել է անկուսակցական Խաչիկ Բաղդասարյանը` ստանալով 357 քվե:
Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում հաղթել է նախկին համայնքապետ, անկուսակցական Ռուստամ Հասանյանը` 72 ձայնով:
Արմավիրի Նորապատ համայնքում հաղթել է նախկին համայնքապետ, անկուսակցական Վահրամ Խաչատրյանը, ով միակ թեկնածուն է եղել:
Արագածոտնի մարզի Զարինջա գյուղում հաղթել է նախկին համայնքապետ, անկուսակցական Սեւադա Մանուկյանը: Նա նույնպես եղել է միակ թեկնածուն:
Արագածոտնի մարզի Հակո համայնքում հաղթել է միակ ՀՀԿ-ական թեկնածու Սերյոժա Չարչոյանը` 25 ձայնով: Նա միակ թեկնածուն է եղել, համայնքն արդեն ղեկավարում է 11 տարի:
Արագածոտնի մարզի Ավան համայնքում հաղթել է Գեւորգ Գալստյանը, ով անկուսակցական է եւ որպես ուսուցիչ է աշխատում նույն համայնքում:
Արարատի մարզի Տափերական համայնքում հաղթել է համայնքապետարանի գլխավոր հաշվապահ, անկուսակցական Կարեն Խաչատրյանը:
Նշենք, որ դեկտեմբերի 8-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի 16 համայնքում, որոնցից 12-ում ընտրությունները հերթական են եղել, իսկ 4-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթացել են համայնքի ղեկավարի, և 4 համայնքում՝ ավագանու անդամի ընտրություններ:տ