Հայերեն   English   Русский  

Հայաստանը քվեարկել է ՄԱԿ հակառուսական բանաձևի դեմ


  
դիտումներ: 335

ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի բանաձևին, որով Ռուսաստանին կոչ է արվում իր զորքերը դուրս բերել Ղրիմի թերակղզուց, դեմ են քվեարկել 19 երկրի ներկայացուցիչներ:

Այդ երկրների թվում են՝ Հայաստանը, Բելառուսը, Բուրունդին, Կամբոջան, Չինաստանը, Կուբան, Հյուսիսային Կորեան, Իրանը, Ղրղզստանը, Լաոսը, Մյանմարը, Նիկարագուան, Ֆիլիպինները, ՌԴ-ն, Սերբիան, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան եւ Զիմբաբվեն: Փաստաթղթին աջակցել են 63 երկրի պատվիրակություններ: 66-ը ձեռնպահ է մնացել:

Նշենք, որ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը ընդունել է ուկրաինական բանաձեւը «Ղրիմի եւ Սեւաստոպոլի ռազմականացման, ինչպես նաեւ Սեւ ու Ազովի ծովերի» մասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: