Դեմ ենք քվեարկել, որովհետև ՀՀ քաղաքացիների գրպանից տարեկան 630 մլն դրամ է հատկացվելու ՍԴ դատավորներին, որ տեղները հանգիստ նստեն. Շաքե Իսայան
«Ես ուզում եմ մեր հայրենակիցներին իրազեկել, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկել մի օրինագծի, որով նախատեսվում է ձեր գրպանից տարեկան 630 միլիոն դրամ հատկացնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին և ՍԴ մյուս դատավորներին պարզապես տեղները հանգիստ նստելու համար»,-նշեց նա։
Իսայանը դիմեց նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին․ «Պարոն Միրզոյան, ի պատիվ ձեզ, մինչ երեկվա քննարկումները դուք կարողացել էիք լինել երեք խմբակցությունների ԱԺ նախագահը, բայց երեկ ՍԴ դատավորների մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ դուք հանդիսացաք միայն «Իմ քայլը» խմբակցության ԱԺ նախագահը»։
Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 11-ին հատուկ ընթացակարգով երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագծերի փաթեթը։