Հայերեն   English   Русский  

Թբիլիսիում ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը հասել է 16-ի


  
դիտումներ: 746

Թբիլիսիում իրավապահները ձերբակալել են քաղաքի կենտրոնում բողոքի ցույցերի մասնակից 16 մարդու, որոնք ոստիկանության նկատմամբ անհնազանդ վարք և խուլիգանություն են ցուցաբերել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստին»՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ-ին:

«Ընդհանուր բերման է ենթարկվել 16 մարդ, բոլորն էլ ձերբակալվել են վարչական իրավախախտման համար»,- հայտարարել են լրագրողներին գերատեսչության մամլո ծառայությունում:

Ձերբակալվածների թվում է ընդդիմադիր «Նոր Վրաստան» կուսակցության առաջնորդ Գեորգի Վաշաձեն:

Ընդդիմադիրները և նրանց կողմնակիցներն այսօր առավոտից որոշել են բողոքարկել գերագույն դատավորների ընտրության քվեարկությունը, որը շուտով պետք է սկսվի խորհրդարանում:

Բողոքի ցույցերը բռնկվել են Վրաստանի մայրաքաղաքում հունիսի 20-ին, ցուցարարները հանդես էին գալիս ռուս պատվիրակների մասնակցության դեմ Ուղղափառ միջխորհրդարանական համաժողովին: Արմատականները գրավեցին խորհրդարանի շենքը, որտեղ գտնվում էին ռուսաստանցի ներկայացուցիչները: Հատուկ ջոկատը ցրեց հանրահավաքը, սակայն հունիսի 21-ին ցույցերը շարունակվեցին: Տուժեց 240 մարդ, ավելի քան 300 մարդ բերման ենթարկվեց:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: