Հայերեն   English   Русский  

Կարևոր է որ պետական լիազոր մարմնի ղեկավարը կամ դրա կազմում գտնվող ճարտարապետը չպետք է հանդիսանա կառավարության ներքին ճարտարապետը


Սարհատ Պետրոսյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 410

Ազատ ժամանակ ունեի ու որոշեցինք urbanlab.am-ի բլոգում առկա նյութերի մի մասը թարգմանենք անգլերեն, եւ ինչ պարզվեց. դեռեւս անցյալ տարի հունիսին գրել եմ.

Կարևոր է որ պետական լիազոր մարմնի ղեկավարը կամ դրա կազմում գտնվող ճարտարապետը չպետք է հանդիսանա կառավարության ներքին (in-house) ճարտարապետը, քանի որ դա հսկայական կոռուպցիոն ռիսկեր է պարունակում և դրա արդյունքները մենք տեսել ենք նախորդ տասնամյակներում։

Նախկինում անգամներ առիթ եմ ունեցել խոսել ոլորտի մոնոպոլիզացված լինելու մասին, երբ ինչ-որ մեկը հանդիսանում է պատվերների բաշխող բուրգի գագաթ, ով կառավարության կողմից ներդնողների հետ բանակցությունների արդյունքում տաքուկ, կամ այսօրվա շոգի շրջանակում արդեն զով կաբինետում որոշում է, թե որ ճարտարապետը՝ որ նախագծային պատվերը պետք է ստանա։ Սա անընդունելի ավանդույթ է և նոր կառավարությունը պետք է ամեն ինչ անի բացառելու համար նման պրակտիկայի շարունակությունը։

Հղումը ասում են պետք ա դնել մեկնաբանությունում։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: