«Անկախ»-ի լրագրողը հաղթող է ճանաչվել «Ճամպրուկ 2019» մրցույթում
Միգրացիայի և լրագրության ոլորտում հայտնի և ճանաչված փորձագետները 81 հայտից ընտրել են 10 լավագույններին: Այս տարի 250.000 ՀՀ դրամին համարժեք մրցանակներ են շնորվել 7 անվանակարգերում: «Լավագույն վերաինտեգրման պատմություն» անվանակարգում հաղթող չի ճանաչվել, և հատուկ մրցանակ է շնորհվել միգրացիայի ոլորտի ամենահուզիչ և օրիգինալ պատմության համար:
Մրցույթի հաղթողներն են՝
1. Լավագույն հեռուստառեպորտաժ միգրացիոն խնդիրների վերաբերյալ՝
Էլիզա Զաքարյան, Նոյան Տապան հեռուստատեսություն, «Սա հայրենիք է, քաղցր է», https://bit.ly/2LI67ry
2.Լավագույն ռադիոռեպորտաժ միգրացիոն խնդիրների վերաբերյալ
Սաթիկ Իսահակյան, Հանրային ռադիո, « Անի պեմզայի սահման պահող տաճարն ու փշալարերց չվախեցող երեխաները», https://bit.ly/2OJpjac.
3.Լավագույն տպագիր հոդված միգրացիոն խնդիրների վերաբերյալ
Անի Գասպարյան, www.ankakh.com
4.Լավագույն մուլտիմեդիա ռեպորտաժ միգրացիոն խնդիրների վերաբերյալ
Սոնա Մարտիրոսյան, www.medialab.am
- «30 տարի՝ 30 ք.մ. սենյակում», https://bit.ly/2LKwFs3
5.Լավագույն լուսանկարչական ռեպորտաժ միգրացիոն խնդիրների վերաբերյալ
Վաղինակ Ղազարյան, 4plus.org, «Տաթևիկ», https://bit.ly/2LI6Ed2
6.Լավագույն հաջողված պատմություն ինտեգրման վերաբերյալ
Լուսինե Ղարիբյան, mediamax.am
« Անծանոթ աշխարհից Արծնի եկած ընկեր Տիգրանը»,https://bit.ly/345CjeB
7.Հատուկ մրցանակ
Վահե Ներսիսյան, comics.am
- «Դեպորտ», https://bit.ly/34a9VYX
ՄԱԿ-իփախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը Հայաստանում և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը հանձնել են մրցանակներ հետևյալ անվանակարգերում՝
- 1.«Տեղահանված սիրիահայերի մարտահրավերները և Հայաստանում իրենց ինտեգրման հաջողված պատմությունները
- Անուշ Խաչատրյան, Հանրային հեռուստաընկերություն, Առավոտ Լուսո ծրագիր
- «Հասցեն՝ Հայաստան. Ներսես Արսլանյան», https://bit.ly/2sfocX7
2.«Փախստականների ինտերգրման հեռանկարները Հայաստանում»
- Ուրբանիստա կայքի թիմ, urbnews.com
- «Մոլդովական ձայներ», https://bit.ly/2LIjM1w
- 3.Հայրենադարձություն թեմայով լավագույն նյութ»
- Փիրուզա Խալափյան, 4plus.org
- «Նատաշա», https://bit.ly/2YGuo6G
Հիշեցնենք, որ մրցույթն անցկացվում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի՝ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (MIBMA) ծրագրի շրջանակներում, Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ։ Մրցույթի նպատակն է միավորել Երևանի և մարզերի ԶԼՄ-ների ներկայացուցիչների ներուժը միգրացիային և սահմանների կառավարմանն առնչվող հիմնախնդիրների լուսաբանման շուրջ, խրախուսել ոլորտի հիմնահարցերը բարձրաձայնող լրագրողներին: