Հայերեն   English   Русский  

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները ԼՂ հակամարտության հարցով կհանդիպեն հունվարի 20-ին


  
դիտումներ: 327

Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Լեռնային Ղաչաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները կշարունակեն հաջորդ տարեսկզբին՝ հանդիպելով հունվարի 20-ին:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը՝ միաժամանակ խոսելով Բրատիսլավայում ունեցած հանդիպման եւ Հայաստանի ու Ադրբեջանի «կարմիր գծերի» մասին:

CBC-ին տված հարցազրույցում Մամեդյարովը նշել է, որ վերջերս Բրատիսլավայում ունեցած հանդիպմանը 2 երկրների ԱԳ նախարարները խոսել են 3,5 ժամ եւ զրուցել բավական կարեւոր հարցերի շուրջ, որոնցից է 2 երկրների «կարմիր գծերի» մասին իմանալը: Մեկնաբանելով իր միքտը, Մամեդյարովն ասել է, որ խոսքը այն սահմանների մասին է, որոնք անցնել չի կարելի:

Ըստ Ադրբեջանի ԱԳ նախարարի՝ իրենք հասկացել են, թե որտեղ է գտնվում իր նշած «կարմիր գիծը» Հայաստանի համար, իսկ Զոհրաբ Մնացականյանը հասկացել է, թե որտեղ է գտնվում Ադրբեջանինը: Մամեդյարովի պնդմամբ, Բրատիսլավայում կայացած հանդիպման ժամանակ իր եւ Զոհրաբ Մնացականյանի միջեւ «կոշտ» մտքերի փոխանակում է եղել սուր շեշտադրումներով՝ բավական կարեւոր հարցերի շուրջ, վերջում որոշվել է, որ բանակցությունները շարունակվելու են հունվարին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: