«Ռոման» դուրս եկավ Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ
դիտումներ: 380
Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած խաղի 7-րդ րոպեին Պերոտին 11 մետրանոց հարվածի շնորհիվ առաջ մղեց «Ռոմային», սակայն 3 րոպե անց հաշիվը հավասարվեց Ֆլորենցի ինքնագոլի շնորհիվ: Խաղի 19-րդ րոպեին Ջեկոն կրկին առաջ մղեց «Ռոմային»: Երկրորդ կեսի 64-րդ րոպեին «Վոլֆսբերգին» հաջողվեց նորից վերականգնել հաշվի տարբերությունը՝ 2:2:
Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր և հանդիպմանը մասնակցեց առանց փոխարինման:
«Ռոման» դուրս եկավ Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ` խմբում զբաղեցնելով երկրորդ տեղը: