Եթե վաղը մեզ վերադարձնեն մեր ժամանակավորապես օկուպացված Դոնբասը, ես կարող եմ ևս տասն ագամ սեղմել Պուտինի ձեռքը. Զելենսկի
դիտումներ: 587
«1+1» հեռուստաալիքում «Իշխանության իրավունք» ծրագրի եթերում պատասխանելով այն հարցին, թե ինքը սեղմել Է արդյոք Պուտինի ձեռքը դեկտեմբերի 9-ին Փարիզում, Զելենսկին ասել Է. «Այո՛: Այո՛: Իսկ ինչպե՞ս կարելի Է այլ կերպ հանդիպել բարձր մակարդակով: Ինչպե՞ս կարելի Է առանց դրա երկխոսություն սկսել»:
«Եվ ես ձեզ անկեղծորեն կասեմ, որ եթե վաղը մեզ վերադարձնեն մեր հողը՝ մեր ժամանակավորապես օկուպացված Դոնբասը, ապա ես կարող եմ եւս տասն ագամ սեղմել ձեռքը, իսկ եթե մեզ վերադարձնեն Ղրիմը, կարելի Է նաեւ հարյուր անգամ»,- ընդգծել Է Զելենսկին, հաղորդում Է «Ինտերֆաքսը»: