Հայերեն   English   Русский  

​«Քռչո-Տռճո VS Ամանոր». Ամանորյան կատակերգական ներկայացում՝ փոքրերի ու մեծերի համար


  
դիտումներ: 3105

Ամանորյա տոներին ընդառաջ ու նաև տոնական օրերին «Բոհեմ» թատրոնի ամենասպասված հանդիսատեսը փոքրիկներն ու նրանց ծնողներն են լինելու,

քանի որ բեմում Նարեկ Դուրյանի բեմադրությամբ «Քռչո-Տռճո VS Ամանոր» մանկական երաժշտական կատակերգությունն է ներկայացվելու: Բեմադրիչը վստահ է՝ դահլիճում գտնվողտարբեր սերունդներ նույն չափաբաժնով հաճույք կստանան ներկայացումից:

Բեմում կլինեն սիրված դերասաններ Թելման Առաքելյանը, Գարիկ Միրզոյանը, Տաթև Միրումյանը, Սիրանուշ Երիկյանը, Ռուզաննա Մանուչարյանը, Արտակ Մանուկյանը, Ալեքսանդր Գաբրիելյանը, Արթուր Ղարիբյանն ու Արմինկա Հովսեփյանը, ովքեր «Բոհեմ»-յան հանդիսատեսին երբեք առիթ չեն տվել դժգոհ հեռանալու թատրոնից:

Ներկայացման երաժշտական ձևավորումը նույնպես Նարեկ Դուրյանին է պատկանում:

«Քռչո-Տռճո VS Ամանոր»-ը «Բոհեմ» թատրոնի բեմում կլինի դեկտեմբերի 20-ից 26-ը և հունվարի 3-6-ը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: