Հայրապետյանը համառորեն չի ցանկանում մուծվել Աննա Հակոբյանի հիմնադրամներին, իսկ դա ոչ պակաս մահացու մեղք ա...
Չի բացառվում, որ Նիկոլի կողմից Ռուբեն Հայրապետյանի դեմ նախաձեռնված արշավը ու կալանավորելու ցանկությունը պայմանավորված է ոչ միայն ֆուտբոլով։ Հիշեցնեմ, որ հեռավոր 2008 թվականի մարտի 1-ից առաջ, երբ իշխանության նավը սկսել էր ճոճվել, ու բազմաթիվ օլիգարխներ փողի տրցակներով բանագնացներ էին ուղարկում Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ, փորձելով խաղալ երկու լարի վրա, հատուկենտ փողատերեր էին, որ չգնացին այդ քայլին, որից մեկը հենց Ռուբեն Հայրապետյանն էր։ Դեռ ավելին, Տեր-Պետրոսյանի պահանջին միանալ իրենց, Ռուբենը կոշտ կերպով մերժել էր ու Լեւոնին էլ ուղարկել համապատասխան տեղը։ Այ դրանից հետո էր, որ այդ ժամանակվա միտինգներում ու Լեւոնական մամուլում Ռուբեն Հայրապետյանը սկսեց մատուցվել որպես հայ ազգի հիմնական չարիքներից մեկը։
Այսօր երբ 2008-ին Լեւոնին ջարդած Ռոբերտ Քոչարյանը բանտում ա, Լեւոնին 2008 թ-ին չմիացած Մանվել Գրիգորյանը բանտում ա, այդքան էլ ֆուտբոլային չի թվում Ռուբեն Հայրապետյանի դեմ սկսված հալածանքները։ Սրան էլ գումարած, որ Հայրապետյանը համառորեն չի ցանկանում մուծվել Աննա Հակոբյանի հիմնադրամներին, իսկ դա ոչ պակաս մահացու մեղք ա...