Հայերեն   English   Русский  

Քծնող արվեստագետը նողկալի երևույթ է. հետո դա դառնում է սովորություն. Գևորգ Պետրոսյան


  
դիտումներ: 467

Քծնող արվեստագետը նողկալի երեւույթ է: Այս մասին facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Անշուշտ, քծնելը պատիվ ու վայել չէ ոչ մեկին, բայց սոսկալի է, երբ քծնում են արվեստագետները:

Հիմա կասեն՝ ապրելու խնդիր է...

Իսկ կներեք, էսօր, բացի մի քանիսից, ո՞վ չունի ապրելու խնդիր...

Ասելս ինչ է՝ պետք չէ նսեմանալ ու քծնել օրվա իշխանավորին...

Հետո դա դառնում է սովորություն, ինչից հնարավոր չէ ձերբազատվել, այնպես, ինչպես անբարո կինը՝ հայտնի զբաղմունքից»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: