Նրանք կարող են միայն քնած մարդու գլուխը կտրել ,խեղդել ու առևանգել բլոգերներին և խոսել մեծ Ալբանիայի մասին
Ալեքսանդր Լապշին,ՖԲ գրառում
Կարելի է ասել երկրորդ անգամ ծնվեցի,ավելի ճիշտ երրորդ անգամ՝ հաշվի առնելով նախորդ մահափորձը իմ դեմ Կասպից ծովի ափերին ապրող ժողովրդի կողմից։
Ուզում եմ իմ կյանքի փրկության համար շնորհակալություն հայտնել այն մարդկանց, որոնք բարձր կարգի պրոֆեսիոնալներ են։ Զուգահեռ աշխատանք է տարվել Թել-Ավիվում,Լոնդոնում,Վարշավայում,Վիլնյուսում և Ռիգայում։Ինձ այսքանն է հայտնի։ Նրանք կարողացել են հետևել Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության Բաքվի կենտրոնական ապարատի հանցավոր շղթան մինչև հանցագործությունը իրականացնողները՝ Ռիգայում ադրբեջանցի քրեական հեղինակությունն և իր մարդիկ։
Օպերատիվ աշխատանքը ավարտված չի ու եթե նրանք, ովքեր զբաղվում են դրանով,որոշեն ինձ տեղյակ պահել դեպքի նոր մանրամասների հետ,նորից կվերադառնանք այս թեմային։ Օպերատիվ բնույթի բոլոր մանրամասները հայտնի են (խելոքները հետևում էին այնպես,կարծես առաջին անգամ են պատվեր կատարում), հիմա հարցը քաղաքական որոշմամբ պիտի լուծվի,ինձնից ոչինչ կախված չի։
Միայն կասեմ․եթե առաջ կարծում էի , թե Բաքուն առանձնակի դաժանությամբ է կոպիտ է պայքարում Ղարաբաղի համար, ապա այժմ իմ կարծիքը փոխվել է։ Թքած ունեն նրանք Ղարաբաղի վրա։ Նրանք հանցագործներ են,շարքային հանցագործներ՝պատրաստ սովորական սպանության հանուն ցուցադրության։Նրանք կարող են միայն քնած մարդու գլուխը կտրել ,խեղդել ու առևանգել բլոգերներին և խոսել մեծ Ալբանիայի մասին։
Այդ մարդիկ լրջորեն ցանկանում են վերադարձնել Ղարաբաղը և խոստանում են դրախտային պայմաններ ղարաբաղցիների համար։
Շալոմ Իսրայել