2020 թվականի ձեր հորոսկոպը. ինչ սպասել սպիտակ առնետից
Խոյ
Ընդհանուր առմամբ առնետի տարին Խոյերի համար կլինի բարենպաստ, հատկապես ֆինանսական առումով: Փողի հոսքը ժամանակ առ ժամանակ կգա բոլորովին անսպասելի ուղղություններից: Գալիք տարում այս նշանի տակ ծնվածները նաև շատ խնդիրներ կունենան լուծելու: Կարելի է ասել, որ 2020-ին Խոյերը այնքան զբաղված կլինեն, որ պարզապես ժամանակ չեն ունենա երկրորդ կեսին փնտրելու համար: Ինչ վերաբերում է ամուսնացած Խոյերին, ապա նրանց խորհուրդ է տրվում խնդիրները տնից դուրս չհանել և դրանցով չկիսվել շրջապատի հետ: Դա կլինի երջանիկ ընտանեկան կյանքի գրավականը:
Ցուլ
Խելամիտ և հետևողական Ցլերը առնետի տարում կլինեն ինչպես երբեք՝ վճռական և համարձակ, ինչի շնորհիվ կկարողանան էականորեն բարելավել ֆինանսական կարգավիճակը և հասնել իրենց առաջ դրված նպատակներին:
Ինչ վերաբերում է անձնական կյանքին, ապա միայնակ և համառ Ցլերը կկարողանան վերջապես հանդիպել իրենց կյանքի ամենամեծ սիրուն: Մեծ է հավանականությունը, որ այս նշանի տակ ծնվածների թեկնածուները մի քանիսն են լինելու և նրանք պետք է ընտրություն կատարեն: Աստղաբանները խորհուրդ են տալիս լուրջ որոշումներ չկայացնել մինչև սեպտեմբերի կեսը: Ամուսնացած Ցուլերի մոտ այնքան էլ անամպ չէ իրավիճակը: Այս նշանի ներկայացուցիչների ամուսնությունը ճաքեր է տալիս, մինչ իրենք փորձում են փրկել ընկերների ու բարեկամների ընտանիքները: Հարկավոր է ուշադրություն դարձնել թանկ մարդկանց:
Երկվորյակներ
Անհանգիստ և անընդհատ ինչ-որ բանով զբաղված Երկվորյակների համար ամբողջ 2020 թվականը կլինի նոր եկամուտի աղբյուրների փնտրտուքների տարի: Սակայն դա չի նշանակում, որ ֆինանսական առումով ամեն ինչ շատ վատ է լինելու: Ուղղակի որևէ նոր բան փորձելու անընդհատ ցանկությունը թույլ չի տալիս Երկվորյակներին հանգիստ նստել իրենց տեղում:
Իսկ սիրո մեջ նրանց սպասվում է իսկական բրազիլիական սերիալ՝ հանդիպումներ, բաժանումներ, ինտրիգներ, խանդի տեսարաններ և անսպասելի ուրախ վերջաբան: 2020 թվականը իսկական փորձություն է լինելու թեթևամիտ Երկվորյակների համար: Արդեն գարնանը սիրելին կպահանջի կոնկրետ որոշում կայացնել ամուսնության վերաբերյալ: Ընտանիքում Երկվորյակների մոտ ամեն բան հիասքանչ է լինելու:
Խեցգետին
Գալիք Առնետի տարին հատկապես հագեցած կլինի այն Խեցգետինների համար, որոնք ապրում են ճանապարհորդություններով: Ճանապարհորդություն հեռավոր երկրներ, նոր ծանոթություններ և լայն հեռանկարները կներխուժեն Խեցգետինների կյանք: Սիրո մեջ սպասվում է անդորր: Ընտանեկան կյանքը կընթանա հանգիստ և օրինաչափ, ինչը, անխոս, ընտանեկան Խեցգետնի սրտով է: Խեցգետնի համար այս տարին հաջողակ է խոստանում լինել: Այս շրջանը Լուսնի զավակներին կստիպի շատ աշխատել և զբաղվել սեփական զարգացմամբ: Հենց այստեղ Խեցգետինները ունեն բոլոր շանսերը հանդիպելու գործընկերոջ, որի հետ հարաբերություններն էլ կարող են իսկական մեծ սիրո վերածվել: Բացի այդ, մեծ է հավանականությունը հանդիպելու ձեր երկրորդ կեսին հայրենիքից հեռու, ուրիշ քաղաքում կամ արտասահմանում:
Ամուսնացած խեցգետինների համար բարդ շրջան կարող է լինել: Հավանականություն կա, որ Խեցգետինը կարող է հանդիպել իր նախկին սիրուն, ինչը նրան դժվար դրության մեջ կդնի:
Առյուծ
Նոր տարում Առյուծները պետք է լավ ջանք թափեն, որպեսզի կարգուկանոն հաստատեն ինչպես բիզնեսում, այնպես էլ անձնական կյանքում, և եթե նրանց մոտ առողջության հետ խնդիրներ չեն կանխատեսվում, ապա կոլեգաների և ղեկավարության հետ շփումներում սպասվում են կոնֆլիկտային իրավիճակներ:
Սիրային հարաբերությունների իսկական «թագավորը» գալիք տարում Առյուծն է լինելու: Այս փուլը աչքի է ընկնելու հետաքրքիր, զգայական հանդիպումներով, որոնք կոգեշնչեն տվյալ նշանի ներկայացուցչին և նրան անհավանական հույզեր կպարգևեն: Միայն պետք է հասկանալ, որ սիրահարվածության էյֆորիան շուտ է անցնում: Կշահի այն Առյուծը, որը տարվա երկրորդ կեսին կորոշի օրինականացնել հարաբերություններն ու ամուր ընտանիք կազմել:
Ամուսնացած Առյուծներին սիրո և քնքշանքի նոր ալիք է սպասվում: Հնարավոր է դրա պատճառը հղիության մասին լուրը լինի:
Կույս
Կույսերի աշխատասիրությունը հաշվենկատ Առնետի սրտով է: Սիրո և առողջության առումով էական փոփոխություններ չեն սպասվում: Իսկ ահա, ինչն առավել հաճելի է, նոր տարին Կույսերին զգալի եկամուտ կբերի: Բայց պետք չէ կանգ առնել և բավարարվել ձեռք բերվածով: Հիշեք՝ դուք միշտ կարող եք հասնել ավելիին:
Տարվա սկզբից Կույսն իրենից վանելու է սերը և ամեն կերպ ընդդիմանալու է լիարժեք հարաբերություններ ստեղծելուն և իսկական սեր զգալուն: Պատրաստ եղեք, որ 2020-ը ձեզ համար ձեր վախերի և բարդույթների դեմ պայքարելու տարի է լինելու: Եթե կարողանաք հաղթել ինքներդ ձեզ և ձեր սրտի մեջ տեղ տաք սիրուն, տարին կավարտեք մաժորային նոտայով:
Սատուրնի ազդեցության տակ Կույսերի մոտ կսրվեն վեճերն ու հակասությունները: Կույսը փորձելու է իշխել իր կողակցին և պահանջել նրանից ավելին, քան նա կարող է տալ: Փորձեք հանգստանալ և հարաբերությունները բաժանության չհասցնել:
Կշեռք
Գտնվելով ներդաշնակության անընդհատ որոնումներում, Կշեռքները նոր տարում կարող են անիմաստ ծախսել ամբողջ էներգիան: Մի վազեք Ձեր գլխում ծագած ամեն մի նոր իդեայի հետևից: Կենտրոնացեք կոնկրետ մեկ բանի վրա: Դա վերաբերում է և սիրուն և աշխատանքին: Առնետը սիրում է պատասխանատու և աշխատասեր մարդկանց: Ուրեմն ապացուցեք նրան, որ դուք հենց այդպիսին եք:
2020 թվականի արդեն սկզբում Կշեռքների սրտում բույն կդնի սերը: Ավելին, այն այնպես կխենթացնի Կշեռքին, որ նրանք կմոռանան մնացած ամեն բանի մասին: Աստղաբանները խորհուրդ են տալիս գլուխը չկորցնել և սխալներ չգործել: Վեներայի հովանավորության տակ գտնվող Կշեռքը ամեն բան պետք է անի, որպեսզի աշխուժացնի իր ընտանեկան կյանքը:
Կարիճ
Գալիք տարում Կարիճների մոտ դժվարություններ կծագեն մեծմասամբ հենց իրենց մեղքով: Եվ դրանք կկատարվեն ոչ հենց այնպես, այլ որպեսզի արժեքավոր դաս լինեն: Պահպանեք մտերիմներին, աշխատանքում եղեք համառ և ուշադիր առողջության հանդեպ: Եվ այդ ժամանակ պրոբլեմներն էլ երկար չեն մնա ձեզ հետ:
2020 թվականը հուզական ծանոթությունների և բուռն հարաբերությունների տարի է լինելու: Միգուցե դրանք տևական չլինեն, բայց խոր հետք կթողնեն Կարիճի սրտում: Կարիճն իսկապես կսովորի սիրել և կհասկանա, թե ինչ որակներով օժտված մարդ է ուզում տեսնել իր կողքին: Ամուսնացած Կարիճների համար այնքան էլ հեշտ շրջան չի սպասվում նոր տարում, բայց զիջումները կարող են օգնել պահպանել ընտանեկան խաղաղությունը:
Աղեղնավոր
Այս տարին հաջողակ կլինի այն Աղեղնավորների համար, որոնք անշարժ գույքի ձեռքբերում են պլանավորում: Ընդորում պետք չէ անհանգստանալ, եթե գնումների համար ստիպված պետք է լինեք վարկ վերցնել: Վարկը մարել կկարողանաք շատ կարճ ժամանակում, քանի որ Ձեր տան ֆինանսական հոսքը լեռների ետևում չէ:
Միայնակ Աղեղնավորների բախտը շատ է բերելու: Տարվա կեսին հնարավոր է ամուսնություն այն մարդու հետ, որը ոչ միայն իր սերը կնվիրի, այլև նյութապես կապահովի Աղեղնավորին: Բաց մի թողեք այս հնարավորությունը: Ամուսնացած Աղեղնավորները պետք է ավելի անկեղծ լինեն իրենց կողակցի հետ: Սա կօգնի ձեզ իսկական ներդաշնակության հասնել:
Այծեղջյուր
Այծեղջյուրների համար Առնետի տարին լի կլինի հաճելի անակնկալներով: Կարիերայում սպասվում են կտրուկ բարձրացումներ, որոնք իրենց հերթին կբերեն ֆինանսական բարգավաճման: Անձնական հարաբերություններում կտիրի ներդաշնակություն, իսկ նրանք, որոնք վաղուց փնտրտուքների մեջ են՝ հնարավորություն կունենան ամուսնանալ և շատ շուտով ծնող դառնալ:
Բայց նաև նկատենք, որ ֆինանսական առումով ծանր տարին կստիպի Այծեղջյուրին ամբողջովին տրվել աշխատանքին: Նա չի շեղվի զգացմունքների վրա և չի փորձի փոխել ինչ-որ բան իր զուգընկերոջ հետ հարաբերություններում:
Ջրհոս
Տարվա սկիզբը Ջրհոսի համար ֆինանսական առումով այդքան էլ ուրախալի չի լինի: Հնարավոր են մեծ և երբեմն էլ անիմաստ ծախսեր: Բայց արդեն գարնան կեսերից իրավիճակը կսկսի կտրուկ փոխվել: Ի հայտ կգան նոր հնարավորություններ և աշխատանքային հետաքրքիր առաջարկներ, որոնք հետագայում կբերեն կարիերայի աճի: Առողջությունը նոր տարում Ձեզ չի դավաճանի:
Գալիք տարում միայնակ Ջրհոսները չեն փնտրելու իրենց սերը, սակայն այն ինքը կգտնի իրենց: Հնարավոր է դա տեղի ունենա գործուղման կամ հանգստի ժամանակ: Աստղերը հուշում են, որ 2020 թվականն ամենահարմար ժամանակն է ընտանեկան երջանկություն ստեղծելու համար: Ամուսնացած ջրհոսներին տարվա սկզբում լուրջ սկանդալ է սպասվում կողակցի հետ, որի ընթացքում բավական գաղտնիքներ կբացահայտվեն: Աստղաբանները խորհուրդ են տալիս հապճեպ որոշումներ չընդունել և լավ մտածել, նախքան ընտանիքը քանդելը:
Ձկներ
Տարվա առաջին կեսը Ձկների համար ինչպես աշխատանքային, այնպես էլ անձնական առումով կլինի բավական արդյունավետ: Առաջխաղացումը կարիերայում, եկամուտի աճը և ուշադրությունը հակառակ սեռի կողմից հրաշալի մղիչ գործոն կլինեն Ձկների համար, որպեսզի կանգ չառնեն ձեռք բերվածով: Տարվա վերջում հնարավոր է ամուսնություն և պաշտոնի բարձրացում:
Կյանքը կստիպի Ձկներին վերադառնալ անցյալ և կրկին բախվել այն մարդու հետ, ում այդքան շատ սիրել է: Անսպասելի հանդիպումը կարող է գլխապտույտ սիրավեպի վերաճել և նույնիսկ դրամայի, քանի որ սիրելին կարող է ազատ չլինել: Ամուսնացած Ձկները պետք է փորձեն ավելի շատ ջերմություն պարգևել իրենց սիրելիին, ինչը կօգնի ամրացնել ընտանիքի հիմքերը:
Առնետը, կենդանակերպի նշանները, աստղերը, համաստեղությունները ձեզ կարող են միայն ինչ-որ բաներ հուշել, ճանապարհներ մատնանշել, սակայն թե աշխատանքում, թե ընտանիքում, ու թե սիրելիի հետ հարաբերություններում ղեկը միայն ձեր ձեռքում է, դուք եք որոշում նոր տարում ինչպես դասավորել կյանքն ու ինչ քայլեր անել լավագույնին հասնելու համար: