Վտանգավոր խառնուրդ. մեքենան բռնկվել է օդը թարմացնող գազից և սիգարետից
Հրշեջները պատմել են, որ վարորդն ակնկայտորեն չափից ավելի ուժեղ և երկար է սեղմել աեորոզոլի կոճակը: Գազը բռնկվել է և պայթել՝ փշրելով դիմապակին, կողապակիները և կողպելով դռները:
Պայթյունից հետո մեքենան շատ տխուր տեսք է ունեցել, ինչպես ծանր վթարից հետո: Զարմանալիորեն վարորդը շատ չի տուժել, միայն ոչ մեծ վնասվածքներ է ստացել:
Գալիֆաքս քաղաքի ոստիկանությունը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հայտնել է, որ ամեն ինչ կարող էր շատ ավելի ողբերգական ավարտվել, և կոչ է արել վարորդներին հետևել անվտանգության կանոններին:
Ավտոմեքենան պատահարի ժամանակ կանգնած է եղել ճանապարհային խցանման մեջ: Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ հարևան շենքերում ապակիներ են վնասվել:
Ի դեպ, նման առաջին դեպքը տեղի է ունեցել 2017 թ. Սաութենդ քաղաքում՝ տան համար ապրանքների B&Q սուպերմարկետի ավտոկայանատեղիում: Այն ժամանակ պայթյունը թռցրել է մեքենայի առաստաղը և դռները:
«Պայթյունը տեղի է ունեցել, երբ ավտոմեքենայի սրահում կուտակվել է օդը թարմացնող գազը, որը բռնկվել է վառված սիգարետից»,- հայտնել է այն ժամանակ Էսսեքս կոմսության հրշեջ ծառայությունը: Վարորդը հոսպիտալացվել է թեթև վնասվածքներով:
Աղբյուրը՝ bbc.com/russian