Երեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել․ ականատեսը կադրեր է հրապարակել
դիտումներ: 496
«Երեկ կեսգիշերին մոտ ադրբեջանական ԶՈւ-երը շարունակել են կրակել ՀՀ Տավուշի մարզի նշված հատվածներում։ ՀՀ ԶՈւ-երի պատասխան կրակից հետո միայն դադարել են գործողությունները։
Կիրառվել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր, գնդացիրներ։
Կորուստներ չկան»։
Ֆեյսբուքյան օգտատեր Սուսաննա Սարատիկյանը կադրեր է հրապարակել Կոթիի ուղղությամբ արձակված կրակից։