Հայերեն   English   Русский  

Վաղարշապատի դպրոցում 2-րդ օրն է դասադուլն ու գործադուլը շարունակվում է


  
դիտումներ: 372

Վաղարշապատի Գարեգին Նժդեհի անվան համար 8 դպրոցում այսօր՝ դեկտեմբերի 18-ին, երկրորդ օրն է շարունակվում է դասադուլը և գործադուլ: Աշակերտներն ու նրանց ծնողները սպասում են մարզպետարանի պարզաբանմանը, թե ինչ հիմքով են 1 ձայն պակաս ստացած թեկնածուին նշանակել տնօրեն:

Դպրոցի տարածքում ծառայություն են իրականացնում նաև ոստիկանության աշխատակիցներ, իսկ նրանցից մեկը ուսուցիչների և ծնողների հետ փակ քննարկում է անցկացրել:

Ակցիայի մասնակիցները նշում են, որ պատրաստվում էին փակել Երևան-Էջմիածին մայրուղին, սակայն մի փոքր էլ կսպասեն, քանի որ խոստացել են, որ մարզպետարանի աշխատակիցները գալու են իրենց հետ հանդիպելու:

Հիշեցնենք, որ երեկ Վաղարշապատի Գարեգին Նժդեհի անվան համար 8 դպրոցում ուսուցիչները, աշկերտները և նրանց ծնողները գործադուլ և դասադուլ են արել ընդդեմ նորանշանակ տնօրենի:

Նրանց խոսքով՝ դպրոցում տնօրենի ընտրություն են անցկացրել։ 8 քվեարկողներից մասնակցել են 7–ը, փակ քվեարկության արդյունքում 4 ձայն հավաքել է նախկին տնօրեն Եսթեր Գալստյանը, 3 ձայն՝ նորանշանակ տնօրեն Շուշանիկ Ոսկանյանը։

Սակայն մարզպետ Համբարձում Մաթևոսյանի որոշմամբ տնօրեն է նշանակվել քիչ ձայն հավաքած թեկնածուն:

Մարզպետարանի ներկայացուցիչը դա բացատրեց, թե արձանագրությունը ուղարկել են փոխվարչապետին, ինքն առաջարկությամբ է հանդես եկել, մարզպետն էլ կնքել է աշխատանքային պայմանագիրը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: