Հայերեն   English   Русский  

Հրաձգություն Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության շենքի մոտ. կան զոհեր. տեսանյութ


  
դիտումներ: 1018

Նախնական տվյալների համաձայն` հարձակվողները 3-ն են եղել։ Երկուսն արդեն ոչնչացված են, երրորդը թաքնվել է կայանատեղիում ու այնտեղից կրակոցներ է արձակում։

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության(ԱԴԾ) շենքի մոտ` Մոսկվայում Բոլշայա Լուբյանկա փողոցում, հրաձգություն է տեղի ունեցել։ Կան տուժածներ, հանցագործը չեզոքացվել է, լրագրողներին հայտնել է ԱԴԾ մամուլի քարտուղարը։

«Անհայտ անձը կրակ է բացել Բոլշայա Լուբյանկա 12 տան մոտակայքում։ Տուժածներ կան։ Հանցագործը չեզոքացվել է։ Հանցագործի ինքնությունը պարզվում է», – հայտնել են հանրային կապերի բաժնից։

Որոշ տվյալների համաձայն` հարձակվողները երեքն են եղել։ Սկզբում նրանք կրակ են բացել ԱԴԾ–ի ընդունարանում, հետո վազել են Բոլշայա Լուբյակնա ու թաքնվել կողքի շենքում։ Կրակել են ենթադրաբար ինքնաձիգից կամ «Սայգա» կարաբինից։ Տեղում աշխատում են իրավապահ մարմինները։

Ականատեսները հայտնում են, որ փողոցում սկսել են կրակել, մարդիկ թաքնվել են մեքենաների հետևում։ «Լույսերն անջատեցին, մեզ ավելի անվտանգ վայր ` հարևան բակ տարան։ Այստեղ մի 30 մարդ կա». – Mash–ի հետ զրույցում ասել է ականատեսներից մեկը։

RT–ի տվյալների համաձայն` երեք անհայտ անձ ներխուժել են ԱԴԾ–ի ընդունարան ու տարածքում կրակ են բացել։ Անվտանգության աշխատակիցների հետ փոխհրաձգության ժամանակ հարձակվողներից երկուսը սպանվել են։ Իսկ երրորդը փախել ու շարունակել է կրակել։ Միջադեպի հետևանքով սպանվել են ընդունարանի շենքի դիմաց հերթապահող պետավտոտեսուչները։

Որոշ տեղեկության համաձայն` կրակը թիրախային է եղել։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: