Մահչուփյանը ընտրվել է Դավութօղլուի հիմնադրած կուսակցության գործադիր խորհրդի անդամ
Թուրքիայի նախկին վարչապետը նիստի 132 մասնակիցների քվեարկության արդյունքում միաձայն ընտրվել է «Ապագա» կուսկացության նախագահ:
Կուսակցության 60 հոգուց կազմված գործադիր խորհրդի անդամների թվում է նաև ազգությամբ հայ լրագրող, հրապարակախոս Էթյեն Մահչուփյանը:
Էթյեն Մահչուփյանը Ահմեթ Դավութօղլուի վարչապետության օրոք նշանակվել էր Վարչապետի գլխավոր խորհրդական։ Սակայն 2015 թվականի ապրիլին Մահչուփյանը ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: Մահչուփյանը նշել էր, որ պաշտոնից ազատվել է «տարիքային ցենզի» սահմանափակման պատճառով:
Սակայն թուրքական բազմաթիվ ԶԼՄ-ներ Մահչուփյանի հետ կատարվածը մեկանաբանել են այն կերպ, որ նրա պաշտոնանկության պատճառը Հայոց ցեղասպանության իրողության մասին բացահայտ խոսելն էր։