Հայերեն   English   Русский  

Թուրքիայի զինված ուժերում 88 հոգի ձերբակալվել են գյուլենական լինելու կասկածանքով


  
դիտումներ: 466

Թուրքիայի պետական կառույցներում, ինչպես նաև զինված ուժերում, իրավապահ մարմինները շարունակում են գյուլենականների «որս» իրականացնել։

Իզմիրում իրականացված հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել են թվով 88 զինվորականներ, այդ թվում՝ բարձրաստիճան սպաներ։

Նրանք մեղադրվում են թուրքական պետության կողմից ահաբեկչական համարվող գյուլենական կառույցին (FETÖ) անդամակցելու և զինված ուժերում գաղտնի կառույց ստեղծելու մեջ։

Իզմիրից բացի համաժամանակյա գործողություններ են իրականացվել նաև Թուրքիայի 33 նահանգներում, որոնց ընթացքում ձերբակալվել են 52 կասկածյալ։

Ձերբակալվածներ մեջ եղել են նաև Շանլըուրֆա, Բիրեջիք, Էրզրում և Քարայազը շրջանների ոստիկանական ուժերի հրամանատարները։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: