Հայերեն   English   Русский  

Facebook-ի միլիոնավոր օգտատերերի տվյալների արտահոսք է տեղի ունեցել


  
դիտումներ: 276

Facebook սոցիալական ցանցի ավելի քան 267 միլիոն օգտատերերի տվյալների բազան հայտնվել Է Համացանցում: Այդ մասին ասված Է Comparitech բրիտանական հետազոտական ընկերության հայտարարության մեջ:

Նրա տեղեկատվության համաձայն, Ցանցում հայտնվել են հեռախոսահամարներ, անուններ, օգտահաշվի իդենտիֆիկատոր: Նշվում Է, որ առաջին անգամ բազան նկատել են դեկտեմբերի 4-ին, իսկ դեկտեմբերի 12-ին տվյալները հրապարակվել են հաքերական ֆորումում, որտեղից դրանք կարելի Էր ազատ ներբեռնել: Փորձագետ Բոմ Դյաչենկոյի կողմից արտահոսքի հայտնաբերումից եւ ինտերնետ-պրովայդերին նրա գանգատից հետո բազան արգելափակել են, հավելել են ընկերությունում:

Նշվում Է, որ արտահոսքը հիմնականում վերաբերել Է Միացյալ Նահանգներից Facebook-ի օգտարերերին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: