ATP վարկածով տարվա լավագույն խաղացող է ճանաչվել իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը, որը տարին ավարտեց համաշխարհային դասակարգման աղյուսակի առաջին հորիզոնականում:
Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա իսպանացին հաղթել է «Ռոլան Գարոսի» մրցաշարում և ԱՄՆ-ի Բաց առաջնությունում, ինչպես նաև Հռոմի և Մոնրեալի ստուգատեսերում:
«Տարվա լավագույն նորեկ» անվանակարգում հաղթող է ճանաչվել 18-ամյա իտալացի թենիսիստ Յանիկ Սիները: