Թրամփը պահանջել է անհապաղ սկսել ԱՄՆ Կոնգրեսի սենատում իմփիչմենթի գործընթացը
«Էհ, դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում պատշաճ քննություն չապահովելուց հետո, երբ ո՛չ վկաներ կային, ո՛չ իրավաբաններ, ոչինչ, հիմա ցանկանում են թելադրել Սենատին, թե ինչպես վարեն իրենց քննությունը: Իրականում նրանք զրո ապացույցներ ունեն, նրանք նույնիսկ չեն ներկայանա: Նրանք ցանկանում են մի կողմ քաշվել: Ես ուզում եմ, որ քննությունն անմիջապես սկսվի,- գրել է նա:- Դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում չկարողացան հանրապետականների գոնե մեկ ձայն ստանալ իրենց մեքենայական իմփիչմենքի օգտին: Հանրապետականները երբեք այսքան միասնական չեն եղել: Դեմոկրատների ապացույցներն այնքան վատն են, որ նրանք նույնիսկ չեն ցանկանում մասնակցել դատին»:
Թրամփը կարծում է, որ դեմոկրատները չեն ցանկանում իր դեմ մեղադրանքներն ուղարկել Սենատ, քանի որ մտավախություն ունեն, որ իրենց համար անցանկալի վկաներ կկանչվեն դատավարության ընթացքում:
«Նրանք չեն ցանկանում փոխանցել իմփիչմենթի հոդվածները Սենատին այն պատճառով, որ չեն ցականում, որպեսզի կոռումպացված քաղաքական գործիչ Ադամ Շիֆը ցուցմունքներ տա երդման տակ,- գրել է նա:- Նրանք չեն ցանկանում նաև, որ ցուցմունքներ տան իրազեկողը, երկրորդ իրազեկողը, որ չգիտես ուր է անհետացել, և երկու Բայդենները»: