Հայերեն   English   Русский  

Եթե ԵՄ -ի, ԱՄՆ կամ Ռուսաստանի կողմից, որևէ մի կողմից, կոշտ նախազգուշացում լիներ ուժի կիրառման անթույլատրելիության մասին, ապա որևէ կտրուկ գործողություն չէր լինի


Ստեփան Դանիելյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 1902

Քանի որ "Մարտի 1" մասին հուշեր են սկսել տարածել, մի հուշ էլ ես պատմեմ։

2008-ին Արևմուտքի համար ցանկալի թեկնածուն Սերժ Սարգսյանն է եղել, իսկ Տեր-Պետրոսյանը՝ ոչ։ Սերժ Սարգսյանի պահով Ռուսաստանը մտահոգություններ ուներ, սակայն Տեր-Պետրոսյանի պահով՝ ավելին։

Ընտրություններից մոտ մեկ ամիս առաջ, մի քանի հոգով, հանդիպել էինք ԵՄ դեսպանի հետ։ Հանդիպումը փակ էր և բավականին անկեղծ մթնոլորտում էր անցել։

Մենք մտահոգություն ունեինք Սերժ Սարգսյանի թեկնածության հարցում և հարցնում էինք, ինչու եք իրեն սատարում։ Դեսպանը՝ Լուցենբերգերը, մեզ ուղիղ ասաց, որ Սերժ Սարգսյանն Արևմուտքին խոստումներ է տվել և իրենց համար ինքը ցանկալի թեկնածու է - կան պայմանավորվածություններ։

Նաև հիշեցնեմ, որ Մարտի 1 -ին ԵՄ դեսպանները հանդիպել է Քոչարյանին ու Տեր-Պետրոսյանին՝ միջնորդական առաքելությամբ, մինչև հիմնական ընդհարումները։ Եթե ԵՄ -ի, ԱՄՆ կամ Ռուսաստանի կողմից, որևէ մի կողմից, կոշտ նախազգուշացում լիներ ուժի կիրառման անթույլատրելիության մասին, ապա որևէ կտրուկ գործողություն չէր լինի։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: