Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց
դիտումներ: 576
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ներքին Չարբախի 9-րդ փողոցում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Աշոտ Մ., ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ճամփեզրին գտնվող քարերի վրա: Տուժածներ չկան:
Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան երթևեկելի գոտի և փակել գազի բալոնի փականը: