Հայերեն   English   Русский  

Վահե Էնֆիաջյանը հանդիպեց Նաիրիցիներին


  
դիտումներ: 912

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. "Րոպեներ առաջ գործընկերոջս՝ Միքայել Մելքումյանի հետ հանդիպեցինք «Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցներին, ովքեր հերթական անգամ եկել էին Ազգային Ժողովի մուտքի մոտ՝ իրենց արդարացի վրդովմունքն ու բողոքը բարձաձայնելու: Ցավալի է, որ հերթական անգամ նաիրիտցիների հարցը լուծում չի ստանում և կրկին հետաձգվում է: Կարծում եմ, որ քիմիական գիգանտի վերագործարկումն իրական է, եթե ստեղծվեն տնտեսական համապատասխան պայմաններ և ներդրումային երաշխիքներ:

Նաիրիտի հարցը, որը առնչվում է մեր հազարավոր հայրենակիցներին, պետք է ստանա վերջնական լուծում:

Մենք Սահմանադրությամբ սահմանված մեր լիազորությունների սահմաններում շարունակելու ենք բարձրաձայնել խնդրի մասին, այնքան, որքան կպահանջվի, մինչև տարիների վաղեմություն ունեցող այս խնդիրը գտնի իր հանգուցալուծումը":





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: