Հայերեն   English   Русский  

Փախստականներին բնակարաններով ապահովելու համար կտրամադրվի ավելի քան 2 մլրդ դրամ


  
դիտումներ: 335

Կառավարությունը Հայաստանում փախստական ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար կտրամադրի շուրջ 2 մլրդ 270 մլն դրամ: Այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«2020-ին աննախադեպ իրադարձություն է 2008 թվականից այսօր, որովհետև առաջին անգամ կառավարությունը տրամադրում է շուրջ 2 մլրդ 270 մլն դրամ՝ փախստական ընտանիքներին բնակարանով ապահովելու համար: Եվ ակնկալվում է ևս 183 ընտանիքների բնակարանով ապահովել 2020 թվականի ընթացքում»,-ասաց Պապիկյանը:

Նա նշեց, որ ունենք դեռևս չսպիացած բազմաթիվ վերքեր, որոնցից մեկը կապված է նաև Արցախյան շարժման ընթացքում, ղարաբաղա-ադրեբեջանական պատերազմի ընթացքում մեր բազմաթիվ հայրենակիցների՝ Հայաստան գալու հետ:

«Նրանց մեծ մասն այսօր շարունակում է մնալ անօթևան: Տարիների ընթացքում լուծվել է միայն մարզաբնակ հատվածի խնդիրը, և երևանաբնակները դուրս են եղել այս ծրագրից: Եվ մենք այս տարի վերաբաշխման արդյունքում խնայված միջոցների արդյունքում կարողացել ենք ծրագրի միջոցով գոնե նախնական 112 ընտանիքների համար միջոցներ տրամադրել»,- ասաց նախարարը:

Պապիկյանը լիահույս է, որ բոլոր 112 ընտանիքները կգտնեն իրենց բնակարանները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: